top of page

Բելառուսը հետաքրքրված է հայկական ալկոհոլով եւ չրերով

  • Aug 26, 2022
  • 1 min read

Բելառուսում կբացվի Հայաստանի առեւտրի տուն։ Այս մասին կլոր սեղանի ժամանակ, որը կազմակերպել էր Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծաբանական կենտրոնը, օգոստոսի 26-ին ասել է Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը՝ հիշեցնելով, որ Երեւանում հաջողությամբ գործում է Բելառուսի առեւտրի տունը։


«Կա կրիտիկական ներմուծման ապրանքների ցանկ, որոնք դժվար է տանել այս կամ այն երկիր, մասնավորապես՝ ալկոհոլը։ Ես արդեն խոսել եմ Հայաստանի որոշ գործարարների հետ, նրանք պատրաստ են մատակարարել իրենց արտադրանքը։ Նաեւ պետք է հասնել այն բանին, որպեսզի հայկական չրերը լինեն Բելառուսում։ Հիմնական խոչընդոտն այս հարցում կապված է լոգիստիկայի հետ»,- նշել է դեսպանը։


Նա տեղեկացրել է, որ երկու երկրների պայմանագրա-իրավական բազան ներառում է ավելի քան 70 համաձայնագիր եւ փաստաթուղթ։

 
 
 

Comments


bottom of page