Search

Բելառուսական բանկերը սահմանափակումներ են մտցնում իրենց աշխատանքում պատժամիջոցների պայմաններում


«ԱՍԲ Բելառուսբանկ» առաջատար բանկը, որը նույնպես հայտնվել է արեւմտյան պատժամիջոցների ցանկում, հայտարարել է, որ աշխատում է բնականոն ռեժիմով, սակայն մի շարք արտասահմանյան ծառայություններում գործարքների հետ կապված խնդիրներ կան։

«Վճարային քարտերով ֆիզիկական անձանց հետ գործարքներն իրականացվում են սովորական ռեժիմով։ Բանկի կողմից թողարկված քարտերն աշխատում են առանց սահմանափակումների մեր երկրի եւ արտասահմանյան երկրների տարածքում»,- չորեքշաբթի ասվում է բանկի կայքում։ Ընդ որում, այս պահին Apple Pay-ի, Samsung Pay-ի, Wallet Pay-ի, Garmin Pay-ի, Huawei Pay-ի, Fitbit Pay-ի ծառայություններով վճարումների եւ կանխիկացման գործարքները բանկի սարքերում կարող են հասանելի չլինել:

Մեկ այլ կարեւոր բանկ՝ «Բելինվեստբանկ»-ը, հայտարարել է, որ դադարեցրել է գործունեությունը Visa եւ Mastercard քարտերով արտասահմանում։ «Բելառուսից դուրս մեր բանկի Mastercard եւ Visa միջազգային վճարային համակարգերի քարտերով գործարքները կասեցվել են»,- նշել են ֆինանսական կազմակերպությունում։ Բանկն արտերկրում գտնվող բելառուսներին խորհուրդ է տալիս կանխիկ գումար հանել։ Դրա համար «Բելինվեստբանկը» չեղարկել է այլ երկրների բանկոմատներից կանխիկացման միջնորդավճարները: Հանրապետությունում վճարային համակարգերի տվյալների քարտերն աշխատում են բնականոն ռեժիմով։

Պատժամիջոցների պայմաններում ֆիզիկական անձանց վարկավորման դադարեցման մասին առաջիններից մեկը հայտարարեց Բելառուսի առաջատար «ԲելՎԵԲ բանկը». վարկեր չեն տրամադրվում 2022 թվականի փետրվարի 25-ից: Սպառողական վարկերից բացի, վարկեր չեն տրամադրվում բնակարանների երկրորդային շուկայում բնակարանների ձեռքբերման, նոր բնակարանների կառուցման, ինչպես նաեւ արտոնյալ բնակարանների համար։ Փետրվարի 25-ից որոշ ծրագրերի համար վարկերի տրամադրումը կասեցրել է նաեւ Բելառուսում մեծությամբ երկրորդը՝ «Բելագրոպրոմբանկը»։

«Դաբրաբիտ» բանկը, որը նույնպես պատժամիջոցների տակ է գտնվում, պարզաբանել է, որ քաղաքացիները կարող են կանխիկացնել բանկի բանկոմատներից եւ դրամարկղերից, վճարումներ կատարել խանութներում, սակայն Apple Pay, Samsung Pay, Wallet Pay, Garmin Pay ծառայություններով գործարքները հասանելի չեն։ Բանկը արտերկրում գտնվող քաղաքացիներին, ովքեր խանութներում չեն կարողանում վճարումներ կատարել «Դաբրաբիտ» բանկի քարտերով, կոչ է արել վիրտուալ քարտեր թողարկել «Բելագրոպրոմբանկի» կամ «ԲՆԲ բանկի» հավելվածում։

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել

«Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png