Search
ԲԴԽ-ն քննում է Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, քննում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։
Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն նոյեմբերի 29-ին մեկ այլ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կայացրեց, որով դատավոր Նախշքարյանին խիստ նկատողություն հայտարարվեց։ Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանի գործով ինքնաբացարկ չհայտնելն էր։