Search

Բա ո՞նց չասես՝ ամոթ ձեզ. Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս ո՞ւր հասանք...

Եվ այս երկրում օրինաչա՞փ է, որ շրջմոլիկ պետական պաշտոնյաների անպտուղ շրջագայությունների և կառավարական առանձնատների ու գերշքեղ ծառայողական ավտոմեքենաների համար պետական բյուջեից միլիոնավոր դոլարներ դուրս գրվեն:      Արդեն դեղերն են ապառիկով վաճառվում, Էս ու՞ր հասանք...      Բա ո՞ւր է ժողովրդի մասին մտածող չկոռումպացված հեղափոխական կառավարությունը:      Հա, հիշեցի՝ ուր է. տրանսգենդերներին գրկաբաց հյուրընկալելու և Ստամբուլյան կոնվենցիան ամեն գնով կյանքի կոչելու որոնումների մեջ է:      Բա ո՞նց չասես՝ ամոթ ձեզ...»:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia