Search

Բաքվում Հայաստանի տարածք ներխուժելն անվանել են «սահմանագծի հստակեցում»


Ադրբեջանի ԱԳՆ-ն համարում է, որ Երեւանի արձագանքը «հայ-ադրբեջանական սահմանները համաձայնացնելու» գործընթացների վերաբերյալ «ադեկվատ չէ»:

«2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ Քարվաճառի եւ Լաչինի շրջաններում, որոնք սահմանակից են Հայաստանի հետ, ընթանում է Ադրբեջանի սահմանային ուժերի տեղակայումը: Այդ գործընթացը կրում է սովորական բնույթ եւ իրականացվում համակարգային կերպով: Ադրբեջանն ու Հայաստանը որոշում են սահմանագիծն ու այդ գործընթացն իրականացվում է կողմերի ունեցած քարտեզների հիման վրա: Հաշվի առնելով, որ անկախացումից հետո երկու երկրները հայտնի պատճառներով չեն ունեցել լիարժեք պետական սահման, ապա կողմերը, բնականաբար, կարող են ունենալ տարբեր կարծիք տեխնիկական գործընթացների վերաբերյալ: Ուստի զարմացնում է այդ գործընթացի շուրջ հայկական կողմի ոչ ադեկվատ արձագանքը, ինչպես նաեւ նրա կողմից արված սադրիչ հայտարարությունները: Անընդունելի ենք համարում այդ գործընթացի օգտագործումը Հայաստանում պաշտոնական անձանց կողմից նախընտրական ներքաղաքական նպատակներով»,-հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:

Կառույցը նշում է, որ մայիսի 12-ին Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության ղեկավարը գործուղվել է տարածաշրջան. ներկայում սահմանայինների միջեւ ընթանում են բանակցություններ եւ ձեռնարկվում են իրավիճակը կարգավորելու միջոցներ:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի «Սեւ լիճ» տեղանքում եւ հարակից տարածքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կիլոմետր։ Այս պահին էլ բանակցություններ են ընթանում։ Նրանք չեն ցանկանում հեռանալ՝ նպատակ ունենալով գրավել Մեծ Իսխանասար կարեւոր բարձունքը (3500 մետր): Այդ բարձունքն ամբողջավին վերահսկում է Սիսիանի օդանավակայանն ու Գորիսից դեպի Սարավան տանող մայրուղին, որը տանում է նաեւ դեպի Կապան:

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մայիսի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն դարձյալ փորձել է առաջխաղացում գրանցել Սիսիանի եւ Վարդենիսի ուղղությամբ «սահմանները ճշտելու» պատճառաբանությամբ:

Նույն օրը կառավարության ղեկավարի պաշտոնակատարը հանձնարարել է ԱԳՆ պաշտոնակատարին, ՊՆ-ին եւ ԱԽ-ին նախաձեռնել խորհրդակցություններ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի Սյունիքի մարզում իրավիճակի հարցով:

Արտահերթ ընտրություններ նշանակվեցին, քանի որ ստեղծված ճգնաժամն անհնար էր լուծել․ Վահե Հակոբյան

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն առաջարկել է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ

Շատ լավ, մարտահրավերն ընդունված է, զինվում ենք․ Արսեն Բաբայան

Փաշինյանը հանդիպել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահին

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Կատարի միջազգային տնտեսական ֆորումին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png