top of page

Բաքվում կասկածի տակ են դրել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համբավը

  • Anews
  • Jan 25, 2023
  • 1 min read


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության մասին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայտարարությանը: Բազմաթիվ կշտամբանքներով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած մեկնաբանության մեջ առկա են իրականությունը բացահայտ խեղաթյուրող պնդումներ եւ եզրակացություններ։ «Զարմանք եւ ափսոսանք է առաջացնում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի՝ հունվարի 24-ի հայտարարությունը Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը ոչ օբյեկտիվ է, չի արտացոլում ճշմարտությունը եւ կապ չունի կազմակերպության մանդատի հետ»,-ասվում է մեկնաբանության մեջ: Մեկնաբանության մեջ նշվում է, որ «Ադրբեջանի տարածքներում անօրինական գործունեությունը, որտեղ խիտ բնակեցված է հայ բնակչությունը, սպառնալիք է Ադրբեջանի ազգային անվտանգության համար, եւ նման անօրինական գործունեությանը պետք է վերջ դնել»։ ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին կոչ է արել «անաչառ լինել եւ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կվնասեն կազմակերպության հեղինակությանը»։ Նշենք, որ Ադրբեջանում հանցավոր ակցիայի սկսվելուց ի վեր կեղծ բնապահպանները խուսափում են Լաչինի միջանցքը միջանցք անվանելուց։

 
 
 

Comments


bottom of page