Բաքվի օկուպացիայի տակ են Սյունիքի մարզի Կապան համայնքի 2 700 հա հողեր. Արման Թաթոյան
Ադրբեջանական օկուպացիայի տակ են Սյունիքի մարզի Կապան համայնքի 2 700 հա հողեր։ Այս մասին նոյեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Թաթոյան» հիմնադրամի հիմնադիր, հանրապետության նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Մասնավորապես, նախկին օմբուդսմենը նշել է, որ խոսքը 2 400 հա հատուկ պահպանվող, 170 հա անտառային եւ 130 հա համայնքային հողերի մասին է։ Բացի նշված 2 700 հեկտարից, եւս 1 140 հա հայտնվել է վտանգավոր գոտում։ Այնտեղ անհնար է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։ «Գյուղատնտեսական նշանակության հողերի մեծ մասը Ներքին Հանդ գյուղում գտնվում է միջդիրքային գոտիներում։ Գյուղի խմելու ջրի ակունքները հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի տակ։ Այդ պատճառով համայնքի բնակիչներին պարզապես անհասանելի է խմելու կամ ոռոգման ջուրը։ 300 հա հող Գեղանուշ եւ Գոմարան գյուղերում հայտնվել են միջդիրքային գոտիներում, ինչի հետ կապված՝ տեղի անասնապահները դրանք այլեւս չեն օգտագործում»,- ասել է Թաթոյանը։
Kommentare