Բաքվի ռեժիմի հակահայկական քաղաքականությունը չի փոխվի, քանի որ դա իշխանության պահպանման երաշխիքն է
- Anews
- Sep 20, 2022
- 1 min read

Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը հիմնված է կրոնական եւ էթնիկական հիմքի վրա։ Սա դրսեւորվում է իշխանությունների կողմից խրախուսվող հանցագործությունների տեսքով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։ Նա նշեց, որ այսօր կրկնվում է ապրիլյան պատերազմի եւ 44-օրյա պատերազմի սցենարը։ Կրկին հրապարակվում են հայերի նկատմամբ դաժան վերաբերմունքի կադրեր։ Բաքվի քաղաքականությունը, նրա կարծիքով, չի փոխվի, քանի որ դա գործող իշխանության պահպանման երաշխիքն է, իսկ արտաքին թշնամու իմիջի անհետացումը կլինի նրանց վերջը։ «Անհրաժեշտ է ապահովել, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը ենթարկվի միջազգային քրեական պատասխանատվության։ Այժմ ադրբեջաներենից օտար լեզուների ենք թարգմանում ադրբեջանցիների վայրագությունների մասին տեսանյութերը։ Մենք ամեն օր պատերազմական իրավիճակում ենք, Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը»,-եզրափակեց նախկին օմբուդսմենը։
Comentarios