Search

Բաքվի նպատակն է իրականացնել մշակութային ցեղասպանություն. նա պետք է դատապարտվի ՀՀ-ում Հունաստանի առաջ


Արցախում հայկական մշակութային ժառանգության դեմ սպառնալիքների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան, ՍԾՏՀ նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը: Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեպանատունը: «Բաքվի կողմից վերջին պատերազմի արդյունքում Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է մշակութային ֆաշիզմ: Քրիստոնեական տաճարների Կովկասի ալբանացիներին պատկանելու պատրվակով այդ խումբը պետք է որոշի, որ տաճարներից պետք է վերացվի հայկական ներկայությունը: Կովկասի Ալբանական եկեղեցին եղել է ինքնավար եկեղեցի: Այն ստեղծվել է կարճ ժամանակով հինգերորդ դարում և 705 թ-ին ենթարկվել հայկական առաքելական եկեղեցուն: Ալբանական այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով ստեղծել է հայկական այբուբենը 405 թվականին և միառժամանակ հետո ստեղծել ալբանականը: Հետևաբար անհնարին է, որ Հայկական եկեղեցին իր իսկ օգտին համար օգտագործեր ալբանական տաճարները: Բաքվի նպատակն է իրականացնել մշակութային ցեղասպանություն, և դրա համար նա պետք է դատապարտվի»։

Չեխիան ստանձնել է ԵՄ նախագահությունը

ԱՀ նախագահը մասնակցել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Պուտինին Զելենսկուց գրավոր հաղորդագրություն չեն փոխանցել. Պեսկով

ՆԱՏՕ-ն վերադարձել է Սառը պատերազմի ժամանակների անվտանգության սխեմաներին

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Սարգիս Աղայանը

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

ԼՐԱՀՈՍ
practice cover.png