top of page

Բաքվին անհանգստացնում է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության

  • Anews
  • Feb 28, 2023
  • 1 min read

Բաքվում կարծում են, որ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ինչ-որ կերպ խախտում է Ադրբեջանի լեգիտիմ շահերը: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը` ելույթ ունենալով իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնել է, որ առաջին առաքելության ներկայությունը կոնսենսուսի արդյունք էր, քանի որ առաքելությունը ժամանակավոր բնույթ էր կրում եւ հետապնդում էր երկու նպատակ՝ ամրապնդել վստահության միջոցները եւ օգնել սահմանի սահմանազատմանը:Երկու նպատակներին էլ չեն հասել, հայտարարել է Բայրամովը՝ հավելելով, որ Բաքվում առաքելության կողմից գործուն քայլեր չեն տեսել։ «Ավելին, առաքելության գործունեության մեկնարկից ի վեր հայկական կողմի դիրքորոշումն ավելի ապակառուցողական է դարձել։ Ինչ վերաբերում է սահուն անցմանը առաքելության երկրորդ մաս , ապա դա տեղի է ունեցել հոկտեմբերին Ժնեւում պայմանավորվածությունների խախտմամբ»,-ասել է նա։

Նա հավելել է, որ Բաքվում համաձայն չեն այն հայտարարությունների հետ, թե առաքելությունն Ադրբեջանի հետ կապ չունի։ «Մենք նման հիմնավորումը չենք ընդունում։ Դա վերացական առաքելություն չէ։ Այն շոշափում է Ադրբեջանի լեգիտիմ շահերը։ Մենք անհանգստացած ենք եւ մեր մտահոգությունները բազմիցս հայտնել ենք հրապարակավ եւ դիվանագիտական խողովակներով։ Ուշադիր հետեւելու ենք, թե ինչպես է այդ առաքելությունն ընթանում»,-ասել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ ԵՄ առաքելությունը սահման ուղարկելու հարցը ծագել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։

 
 
 

댓글


bottom of page