top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Բաքուն և Երևանը պայմանավորվել են հարվածներ չհասցնել քաղաքացիական բնակչությանը


Ժնևում Բաքվի և Երևանի արտգործնախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հրապարակել են հետևյալ հայտարարությունը.

     Չսահմանափակելով հրադադարի կամ այլ պարտավորությունների կատարումը, կողմերը պայմանավորվեցին անհապաղ կատարել մի շարք քայլեր, ներառյալ.

     *Կողմերը կանխամտածված չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտներին` համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի.

     *Կողմերը ակտիվորեն ներգրավվելու են ռազմաճակատի աճյունների վերադարձման և փոխանակման իրականացմանը` ԿԽՄԿ-ին և PRCiO-ին տրամադրելով դյուրացման համար անհրաժեշտ անվտանգության երաշխիքները.

     *Կողմերը մեկ շաբաթվա ընթացքում ԿԽՄԿ-ին և PRCiO-ին կփոխանցեն ներկայումս պահվող ռազմագերիների ցուցակը` մուտքի ապահովման և, ի վերջո, փոխանակման նպատակով:

     Կողմերը գրավոր կտրամադրեն մեկնաբանություններ և հարցեր՝ կապված հրադադարի հաստատման հնարավոր մեխանիզմների հետ` համաձայն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետի:

     Կողմերը ձեռնամուխ եղան կարծիքների բաց և առարկայական փոխանակմանը, որի նպատակն էր հստակեցնել իրենց բանակցային դիրքորոշումները համապարփակ լուծման առանցքային տարրերի վերաբերյալ` հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետի համաձայն:

0 comments

Comments


bottom of page