Search

Բաքուն հայտարարել է, որ ողջունում է հայ-թուրքական շփումների սկիզբը

Ադրբեջանը ողջունում եւ աջակցում է հայ-թուրքական շփումների մեկնարկը, շաբաթ օրը հայտարարել է փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, հայտնում է «Sputnik-Ադրբեջանը»։ Նա հայտարարել է, որ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունների, այդ հայտարարություններում արտացոլված համաձայնագրերի իրականացումն այլընտրանք չունի»։ «Տարածաշրջանը պետք է զարգանա խաղաղության ու կայունության ուղղությամբ։ Այս նպատակներին ծառայող միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումն է, թշնամանքից հրաժարվելը, երկրների միջեւ վստահության ամրապնդումը, տնտեսական կապերի զարգացումը, հաղորդակցությունների բացումը եւ համագործակցության միջավայրի ձեւավորումը։ Ուստի մենք ողջունում եւ աջակցում ենք թուրք-հայկական շփումների սկիզբը, որոնց նախաձեռնողը Թուրքիան է։ Կարծում ենք, որ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է նաեւ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը»,- ասել է նա: Խալաֆովն ասել է, որ «առաջին հերթին դա համապատասխանում է հայ ժողովրդի, իսկ հետո տարածաշրջանի մյուս երկրների ու ժողովուրդների շահերին»։ Նրա խոսքով, «Թուրք-հայկական երկխոսության մեկնարկը կարագացնի ոչ միայն Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, այլեւ եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների կատարումը»։

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png