top of page

Բաքուն ԼՂ ժողովրդին իրավունքներ և անվտանգության երաշխիքներ էր խոստանում, նրանց պաշարման մեջ պահելով

  • Anews
  • Dec 27, 2022
  • 1 min read

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ: «Օր 16-րդ. Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, մնում է Ադրբեջանի կողմից շրջափակված: Մատակարարման միակ երթուղին 120 հազար մարդու համար, որից 30 հազարը երեխաներ են։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իրավունքներ և անվտանգության երաշխիքներ էր խոստանում, մինչդեռ շրջափակել է նրանց և պաշարման մեջ է պահում։ Տարօրինակ չէ՞»,- գրել է Մարուքյանը:

 
 
 

Comments


bottom of page