Search

Բարսելոնայի իշխանությունը որոշել է քանդել Մեսիին պատկանող հյուրանոցը


Բարսելոնայի քաղաքային իշխանությունը որոշել է քանդել ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի 34-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին պատկանող հյուրանոցի շենքը, որը գտնվում է «Կամպ Նոու» ստադիոնի մոտ։ Պատճառը շենքի անհամապատասխանությունն է Բարսելոնայի քաղաքաշինական նորմերին։ 77 համար ունեցող հյուրանոցը Մեսին 2017 թվականին գնել էր 30 միլիոն եվրո նախնական ներդրումով։ Իսպանական El Confidencial-ը գրում է, որ Մեսին ձեռք բերելուց տեղյակ չի եղել, որ քաղաքային իշխանություններն արդեն որոշում են ունեցել շենքը ապամոնտաժելու վերաբերյալ շինարարական նորմերի խախտման պատճառով։ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Մեսին հյուրանոցներ ունի նաեւ Իբիցայում եւ Մայորկայում։ Դրանք միավորված են Majestic Hotel Group-ում։

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png