Search

Բարձր ենք գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը 44-օրյա պատերազմի ընթացքում. Կաթողիկոս


Բարձր ենք գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը 44-օրյա պատերազմի ընթացքում եւ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Այս մասին ասվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Հայաստան-Իրան. պատմական անցյալը եւ ներկան» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում:

Դրանում նաեւ նշում է.

«Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները երկու քաղաքակրթությունների եւ կրոնների բարիդրացիության վառ դրսեւորումն են։ Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը համագործակցությունը զարգացնելու լավ առիթ է՝ մարտահրավերների հաղթահարման նպատակով մի աշխարհում, որտեղ երկակի ստանդարտներ են դրսեւորվում, անհատների եւ ժողովուրդների իրավունքները ոտնահարվում են։ Նման պայմաններում արդիական է դառնում համագործակցությունը հանուն խաղաղության։ Ուրախալի է, որ մշակութային սերտ հարաբերությունները նպաստում են երկու երկրների դարավոր կապերի ամրապնդմանը։ Այս ուղղության զարգացումը պետք է հիմք դառնա տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման համար, որի վառ օրինակն են երկկողմ հարաբերությունները՝ որպես երկու քաղաքակրթությունների ու կրոնների բարիդրացիության վառ դրսեւորում։ Շնորհակալություն ենք հայտնում Իրանին հայկական մշակութային հուշարձանների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի եւ ուշադրության համար»։

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

Որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png