Search

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի որոշ կետերում նահանջ ենք տեսնում. Ատոմ Մխիթարյան


Ինչու՞ պետք է պետությունը «քիթը խոթի» բուհի կառավարման խնդիրների մեջ։ Կոսմետիկ փոփոխությունների ենթարկված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի որոշ կետերում նահանջ ենք տեսնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասել է Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Նրա փոխանցմամբ՝ բուհերի կառավարման խորհրդի 5 անդամին նշանակելու է լիազոր մարմինը․ «Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձնավորությունն ինչքան էլ անկողմնակալ լինի, պետք է տվյալ կուսակցության կամ քաղաքական ուժի քաղաքականությունը թելադրի այս պարագայում բուհերին, ինչն անթույլատրելի է»,-նշեց Ատոմ Մխիթարյանը։

Օրինագծի մեկ այլ խնդրահարույց կետ վերաբերում է ԳԱԱ-ի կարգավիճակին։ Ատոմ Մխիթարյանի խոսքով 2011թ․-ից գործող «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքը փոխարինվում է մեկ հոդվածով, ընդ որում ԳԱԱ կարգավիճակի մասին որևէ խոսք չկա․ «Դա ևս մեկ անգամ թողնվում է կառավարության հայեցողությանը։ Եթե անգամ օրինագիծն այս տեսքով ընդունվի, պետք է գոնե ամրագրվի ԳԱԱ-ի կարգավիճակը»,-ասել է փորձագետը։

Վրաստանը ևս այդ ճանապարհով գնաց, ինչը գիտնականների մոտ վերացրեց մոտիվացիան այդ ոլորտում գործունեությունը շարունակելու։ Փորձագետի խոսքով մարդիկ կա՛մ թողնում են գիտությունը, կա՛մ լավագույն դեպքում գիտությամբ զբաղվում են տվյալ երկրի սահմաններից դուրս․ «Ըստ էության մեզ նույնն է սպասվում»։

Ատոմ Մխիթարյանն ընդգծում է՝ այն մարդիկ, որոնք այդ օրենքը կիրառողներն են լինելու, այդ թվում բուհերը, ակադեմիական հաստատությունները մեկուսացված են եղել օրենքի քննարկման փուլում օրենքի վրա որևէ ազդեցություն ունենալուց։ Քննարկումներին մասնակցել են, բայց որևէ առաջարկություն հաշվի չի առնվել։

Մանրամասները՝ տեսանյութում


ԱԴԾ-ն հայտարարել է Մինսկում ռազմական հեղաշրջումը խափանելու մասին

Վաշինգտոն նահանգը 2030 թվականից կարգելի բենզինով մեքենաները

4 կուսակցություններ հայտարարություն են տարածել

Բայդենը փախստականների համար ներգաղթի քվոտաներ է սահմանել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Վարդան Գրեգորյանի մահվան առիթով

Բայդենը և Յոշիհիդե Սուգան պայմանավորվել են համատեղ աշխատել 5G-ի ուղղությամբ

Ապրիլի 19-ին կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: