top of page

Բանակցողին փոխելով լուծում ենք առնվազն երկու հարց. Իշխան Սաղաթելյան

  • Anews
  • Oct 31, 2022
  • 1 min read


ree

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եկեք գնանք զիջումներով ստորագրենք խաղաղության պայմանագիր, բայց դրանից հետո էլ ասում է՝ որեւէ խաղաղության ու անվտանգության երաշխիք չկա. այդ դեպքում ինչու ես գնում ստորագրես: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Եթե դու թշնամու գործակալ չես, ինչո՞ւ ես ստորագրում: Չես կարողանում, թող ռադդ քաշի: Եթե ասում ես՝ ես ամեն ինչ անում եմ ու դրա արդյունքում ունենք նոր զոհեր ու կորուստներ, այդ դեպքում ինչո՞ւ ես մնացել իշխանության: Դու ես պրոբլեմը, դու ես բերել, հասցրել այս օրվան: Իր իշխանությունը պհելու համար պատրաստ է Սյունիքն էլ տա, Արցախն էլ տա, Գեղարքունիքն էլ որպես բոնուս կտա, մենակ մնա իշխանության: Բանակցողին փոխելով լուծում ենք առնվազն երկու հարց. իր հետ գնալով տանելու է բոլոր բանավոր պայմանավորվածությունները, ունենալու ենք ժամանակ ստեղծված իրավիճակից ավելի արդյունավետ աշխատանքները կազմակերպելու եւ դուրս գալու համար: Մենք պետք է նոյեմբերի 5-ին գանք ու ասենք, որ երկիրը հանձնելու գործում Նիկոլը մենակ է՝ Էդմոն, Արամ-մարամ լպրծուններով, որոնք Նիկոլից Նիկոլ են: Իրենց վզին Նիկոլի չափ արյուն կա»:

 
 
 

Comments


bottom of page