Search

Բայդեն. ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ հակամարտությունը կդառնա «երրորդ համաշխարհային պատերազմ»


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն Ուկրաինայում չեն պատերազմի Ռուսաստանի դեմ։ Նա նման սցենարն անվանել է «երրորդ համաշխարհային պատերազմ», հաղորդում է The Hill-ը։

«Մենք կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր դյույմ՝ միասնական եւ ոգեշնչված ՆԱՏՕ-ի ողջ ուժով»,- ասել է Բայդենը՝ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին հայտարարելուց հետո։ «Ուկրաինայում մենք չենք պատերազմի Ռուսաստանի դեմ։ Մենք պետք է կանխենք ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ հակամարտությունը, դա երրորդ համաշխարհային պատերազմն է»,- ասել է նա։

Ամերիկացի որոշ օրենսդիրներ առաջ են քաշում Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու հնարավորությունը, որը Սպիտակ տան պաշտոնյաները բացառել են, քանի որ այն կներգրավի ԱՄՆ-ի եւ դաշնակից ուժերին, որոնք կարող են խոցել ռուսական ինքնաթիռները Ուկրաինայի օդային տարածքում:

Բայց Բայդենը եւ նրա թիմն ասում են, որ մտադիր չեն զորքեր ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ պայքարի համար։

Բայդենը նաեւ ասել է, որ Ռուսաստանը «լուրջ գին» կվճարի, եթե քիմիական զենքով հարձակում իրականացնի։

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար, նախատեսվում է մինչեւ գարուն ունենալ 3 դպրոց

Քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը. ՌԴ ԱԳՆ

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից. Տիգրան Աբրահամյան

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png