Բայդենն ու Սի Ծինփինը պայմանավորվել են Չինաստան Բլինքենի այցի մասին․ Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ինդոնեզիայում G20-ի գագաթաժողովում հանդիպման ժամանակ պայմանավորվել են Չինաստան պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ապագա այցի մասին, ասվում է Սպիտակ տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ «Երկու առաջնորդները պայմանավորվել են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կայցելի Չինաստան՝ որպես իրենց քննարկումների շարունակություն»,- ասվում է հայտարարության տեքստում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Բալի կղզում կայացած իրենց հանդիպումը կառուցողական էին անվանել։ Պետությունների ղեկավարները նշել էին, որ իրենց հանդիպումը «խորը բնույթ է կրել, անկեղծ եւ կառուցողական է եղել»։ Նաեւ Չինաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարները «փոխհամաձայնության են եկել, որ երկու երկրների դիվանագիտական կառույցները պետք է ռազմավարական կապեր պահպանեն միմյանց հետ եւ կանոնավոր խորհրդակցություններ անցկացնեն»։
تعليقات