Բայդենի վարչակազմը մտադիր է հզոր մարտական դրոններ վաճառել Ուկրաինային

Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է չորս MQ-1C Gray Eagle դրեն վաճառել Ուկրաինային, որոնք կարող են զինված լինել Hellfire հրթիռներով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները: Աղբյուրները հայտնել են, որ General Atomics դրոնի վաճառքը դեռ կարող է արգելափակվել Կոնգրեսի կողմից` հավելելով, որ կա նաեւ քաղաքականությունը վերջին րոպեին փոփոխելու վտանգ, եւ պլանը, որը շաբաթներ շարունակ վերանայվում է Պենտագոնում, կարող է հունից խաթարվել: Ուկրաինան մի քանի տեսակի ավելի կարճ հեռահարության անօդաչու թռչող սարքեր է օգտագործում։ Դրանց թվում են AeroVironment (AVAV.O) RQ-20 Puma AE-ն եւ թուրքական Bayraktar-TB2-ը: Բայց MQ-1C Gray Eagle-ն իրենից տեխնոլոգիական թռիչք է ներկայացնում, քանի որ կարող է թռնել մինչեւ 30 ժամ կամ ավել՝ կախված իր առաքելությունից եւ հսկայական քանակությամբ տվյալներ հավաքել հետախուզական նպատակներով: MQ-1C Gray Eagle-ը, որն ավելի հայտնի է որպես Predator անօդաչու թռչող սարքի բանակային տարբերակ, կարող է նաեւ մինչեւ ութ հզոր Hellfire հրթիռ կրել: Վաճառքը մեծ նշանակություն ունի, քանի որ այն առաջին անգամ Ռուսաստանի դեմ բազմակի օգտագործման առաջադեմ ամերիկյան համակարգ է մտցնում մարտի դաշտ, որն ունակ է բազմաթիվ խորը հարվածներ հասցնել: Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է Կոնգրեսին ծանուցել առաջիկա օրերին Ուկրաինային հնարավոր վաճառքի մասին, որից հետո հրապարակային հայտարարություն է սպասվում, ասել է ամերիկացի պաշտոնյան։ Վերջերս ընդունված 40 միլիարդ դոլար արժողությամբ Ուկրաինայի Անվտանգության աջակցության նախաձեռնությունից գումար է հատկացվել ինչպես հնարավոր վաճառքի, այնպես էլ դրոնների համար անհրաժեշտ ուսուցումը ֆինանսավորելու համար: