top of page

Բայդենը և Սունակը G20-ի գագաթաժողովում քննարկել են Լեհաստանում հրթիռի հետ կապված միջադեպը

  • Anews
  • Nov 16, 2022
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Բալի կզղում ընթացող G20-ի գագաթաժողովում երկկողմ բանակցություններ են վարել։ Նրանց հանդիպման թեմաների մասին նշել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Առաջնորդները քննարկել են Ուկրաինային Ռուսաստանի հասցրած հարվածները եւ ընդգծել, որ իրենց կառավարությունները վճռականորեն աջակցում են Ուկրաինային»,- տեղեկացրել են Վաշինգտոնում։ Ծառայության տեղեկացմամբ՝ քաղաքական գործիչները քննարկել են նաեւ Լեհաստանի տարածքում ընկած հրթիռի միջադեպը եւ աջակցություն հայտնել իրականացվող հետաքննությանը։ Բացի այդ, Բայդենը եւ Սունակը անդրադարձել են կլիմայական ճգնաժամի հաղթահաման թեմային եւ գլոբալ մի շարք այլ հարցերի, այդ թվում Չինաստանի մարտահրավերներին։

 
 
 

Comments


bottom of page