Բայդենը Ֆլորիդայում արտակարգ դրություն է հայտարարել «Յան» փոթորկի պատճառով
Միացյալ Նահանգների նախագահ Ջոզ Բայդենը Ֆլորիդա նահանգում արտակարգ դրություն է հայտարարել եւ հրամայել դաշնային օգնություն տրամադրել՝ լրացնելու նահանգային, ցեղային եւ տեղական իշխանությունների ջանքերը՝ արձագանքելու 2022 թվականի սեպտեմբերի 23-ին սկսված եւ առ այսօր շարունակվող «Յան» արեւադարձային փոթորկի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակներին, ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։ Բայդենը լիազորել է Ներքին անվտանգության դեպարտամենտին, Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությանը (FEMA) համակարգել օգնության ձեռք մեկնած բոլոր կողմերի ջանքերը, որոնք ուղղված են տեղական բնակչության համար արտակարգ իրավիճակների հետեւանքով առաջացած բարդությունները մեղմելուն եւ համապատասխան օգնություն ցուցաբերելու անհրաժեշտ արտակարգ միջոցներ ձեռնարկելու համար: Մասնավորապես, FEMA-ն իրավասու է բացահայտելու, մոբիլիզացնելու եւ իր հայեցողությամբ հասանելի դարձնելու սարքավորումներն ու ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակների հետեւանքները մեղմելու համար: Արտակարգ պաշտպանության միջոցները (Կատեգորիա B), ներառյալ ուղղակի դաշնային օգնությունը, Հանրային աջակցության ծրագրի շրջանակներում կտրամադրվեն 75 տոկոս դաշնային ֆինանսավորմամբ:
Comments