top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Բայդենը փախստականների համար ներգաղթի քվոտաներ է սահմանել


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որը սահմանում է այն փախստականների թիվը, որոնք ԱՄՆ-ը պատրաստ կլինի ընդունել 2021 ֆինանսական տարում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Աֆրիկյան երկրներից փախստականների համար հատկացվել է 7000 վիզա, Արեւելյան Ասիայից՝ 1000, Եվրոպայից եւ Կենտրոնական Ասիայից՝ 1500, Լատինական Ամերիկայից եւ Կարիբյան երկրներից՝ 3000, Մերձավոր Արեւելքից եւ Հարավային Ասիայից՝ 1500 վիզա: Եւս 1000 վիզա կմնա պահուստում։

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյն Փսակին նշել է, որ մոտ ժամանակներս քվոտաների քանակները կարող են փոխվել:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page