Search

Բայդենը վստահեցրել է, որ աջակցում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն



ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցրել է, որ աջակցում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Նա դա անվանել է հիշարժան օր։ «Այսօր ես հպարտությամբ ողջունում եմ եւ առաջարկում վճռական աջակցություն երկու հզոր ժողովրդավարությունների եւ երկու բարեկամական գործընկերների, որոնք միանում են աշխարհի պատմության մեջ ամենահզոր պաշտպանական դաշինքին»,-ասել է Բայդենը Վարդագույն այգում Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի եւ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոյի ուղեկցությամբ։ «Շվեդիան եւ Ֆինլանդիան արդեն մի շարք հարցերի գծով մեր մտերիմ գործընկերների թվում են։ Ֆիննական եւ շվեդական զորքերն ուս ուսի ծառայել են Կոսովոյում, Աֆղանստանում եւ Իրաքում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ ուժերի հետ։ Ե՛վ Ֆինլանդիան, ե՛ւ Շվեդիան արդեն աշխատում են ԱՄՆ-ի եւ այլ մեր դաշնակիցների հետ՝ աջակցելու Ուկրաինայի խիզախ ժողովրդին, որը պաշտպանում է իր ազատությունը Ռուսաստանի ներխուժումից»,-հավելել է Բայդենը։

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

Որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում». Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png