Search

Բայդենը Սուրբծննդյան տոնը կանցկացնի Սպիտակ տանը հարազատների և մերձավորների հետ

Ջո Բայդենը պատրաստվում է առաջին Սուրբծննդյան տոները ԱՄՆ նախագահի պաշտոնում անցկացնել Սպիտակ տանը, հարազատների եւ մերձավորների հետ։ Այս մասին լրագրողների համար ավանդական ճեպազրույցում տեղեկացրել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին։ «Վաղը դուք կտեսնեք նրան։ Մենք դեռ լրամշակում ենք նրա ժամանակացույցը, բայց վաղը նա կլինի այստեղ՝ Սպիտակ տանը, աշխատանքի մեջ»,- թղթակիցներին ասել է ԱՄՆ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը։ «Նա, իհարկե, Ծննդյան տոները կանցկացնի Սպիտակ տանը, ընտանիքի հետ։ Եվ նա նաեւ ինչ-որ ժամանակ Ծննդյան տոների եւ Ամանորի միջեւ կանցկացնի Դելավերում»,- ավելացրել է Փսակին։ Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում է գտնվում Բայդենի տունը։ Սուրբ ծնունդը Միացյալ Նահանգներում նշում են գրիգորյան օրացույցով դեկտեմբերի 25-ին։

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

Ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել

«Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

ԼՐԱՀՈՍ
practice cover.png