top of page

Բայդենը պարզեցրել է ԱՄՆ բանակի համար կարևորագույն սպառազինությունների գնման գործընթացը

  • Anews
  • Oct 4, 2022
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պարզեցրել է ԱՄՆ բանակի համար կարեւորագույն սպառազինությունների գնման գործընթացը, հայտնում է Սպիտակ տունը։ 

«Ես բացառություններ եմ անում «Պաշտպանության արտադրության» ակտի 303(ա)(5) եւ 303(ա)(6) կետերում՝ ազգային պաշտպանության համար անհրաժեշտ կարեւորագույն զենքի եւ սարքավորումների ներքին արտադրությունն ընդլայնելու եւ արագացնելու նպատակով»,-ասվում է փաստաթղթում։

Բայդենը նշել է, որ դա անհրաժեշտ է «թշնամու ագրեսիայից» ԱՄՆ-ի պաշտպանության համար։

 
 
 

Comments


bottom of page