Search

Բայդենը մայիսին կայցելի Հարավային Կորեա եւ Ճապոնիա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի 20-24-ին կայցելի Հարավային Կորեա եւ Ճապոնիա։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։ «Նախագահը մայիսի 20-24-ին կայցելի Կորեայի Հանրապետություն եւ Ճապոնիա, որպեսզի էլ ավելի խորացնի կապերը մեր կառավարությունների, տնտեսությունների եւ մարդկանց միջեւ։ Այդ ուղեւորությունը կնպաստի Հնդկական ու Խաղաղ օվկիանոսների տարածաշրջանների ազատությանը եւ թափանցիկությանը, ինչպես նաեւ Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի հետ ԱՄՆ-ի պայմանագրերին վարչակազմի անսասան հավատարմությանը»,- նշվել է Փսակիի գրավոր հայտարարությունում։ Այցի շրջանակում Բայդենը կհանդիպի նշված երկրների ղեկավարների հետ։ «[Նրանք] կքննարկեն մեր կենսականորեն կարեւոր հարաբերությունների խորացման հնարավորությունները անվտանգության, տնտեսական կապերի ամրապնդման եւ մեր սերտ համագործակցության ընդլայնման ոլորտներում՝ գործնական արդյունքների հասնելու համար»,- նշվել է հաղորդագրություում։ Բացի այդ, ինչպես նշել է Փսակին, Տոկիոյում նախատեսվում է անվտանգության գծով Քառակողմ երկխոսության (Quadrilateral Security Dialogue, Quad) պետությունների ղեկավարների հանդիպում։ Այդ պետություններն են Ճապոնիան, Ավստրալիան, Հնդկաստանը եւ ԱՄՆ-ը։ Ինչպես տեղեկացրել է Yonhap գործակալությունը, Բայդենը մայիսի 20-22-ին պաշտոնական այցով կժամանի Կորեայի Հանրապետություն, գագաթաժողովը նախատեսված է մայիսի 21-ին։

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար, նախատեսվում է մինչեւ գարուն ունենալ 3 դպրոց

Քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը. ՌԴ ԱԳՆ

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից. Տիգրան Աբրահամյան

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png