Search

Բայդենը հայտարարել է տարերային աղետի մասին Քենտուկիի նահանգում


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է տարերային աղետի մասին Քենտուկիի նահանգում ուժեղ տոռնադոների եւ փոթորիկների պատճառով եւ կարգադրել է դաշնային օգնություն ցուցաբերել, տեղեկացրել է Սպիտակ տունը։

Անցած շաբաթ օրը Բայդենը արտակարգ դրություն էր հայտարարել նահանգում փոթորիկների պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Այսօր նախագահ Ջոզեֆ Ռ.Բայդեն-կրտսերը հայտարարել է զանգվածային աղետի մասին Քենտուկիի նահանգում եւ հրամայել է դաշնային օգնություն ցուցաբերել՝ ի հավելումն վերականգնողական գործողությունների, որոնք իրականացնում են նահանգի եւ տեղի իշխանություններն ուժեղ փոթորկից, փոթորկալից քամիներից, հեղեղումներից եւ տոռնադոներից տուժած շրջաններում 2021թ. դեկտեմբերի 10-ից սկսած»,- ասվում է Սպիտակ տան հայտարարությունում։

Դաշնային օգնությունը կարող է ներառել քաղաքացիներին եւ ձեռնարկություններին օժանդակության ծրագրեր աղետից հետո վերականգնման նպատակով, այդ թվում գրանտներ ժամանակավոր բնակարանի համար եւ ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրում գույքային կորուստների փոխհատուցման համար։

Ավելի վաղ Քենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը հայտարարել էր, որ զոհվածների թիվը մահաբեր տոռնադոների հետեւանքով նահանգում կազմում է ավելի քան 80 եւ հավանաբար կհասնի 100-ի։

Տոռնադոները եւ փոթորիկները վերջին օրերին վնասել են ամերիկյան մի ամբողջ շարք նահանգների, մասնավորապես՝ Իլինոյսին, Միսուրիին, Արքանզասին, Քենտուկիին եւ Թենեսիին։ Առնվազն մեկ մարդ աղետի պատճառով զոհվել է Արքանզասի ծերերի տանը։ Երեք մարդ զոհվել է Թենեսիի նահանգում։

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար, նախատեսվում է մինչեւ գարուն ունենալ 3 դպրոց

Քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը. ՌԴ ԱԳՆ

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից. Տիգրան Աբրահամյան

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png