Search

Բայդենը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւը վկայում է Պուտինի «մեկուսացման» մասին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի ընդունումը, որը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ հայտարարելով, որ դա վկայում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «մեկուսացման» մասին։

«Ես հարգանքի տուրք եմ մատուցում Միավորված ազգերի կազմակերպության անդամ երկրներին այս պատմական նստաշրջանը հյուրընկալելու համար: Քվեարկությունը բացահայտում է Պուտինի մեկուսացումը։ Այն նաեւ պատասխանատվություն է դնում Բելառուսի վրա՝ այս պատերազմում իր անընդունելի մասնակցության համար»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ։

«ՄԱԿ-ի այս էքստրաօրդինար քայլը ցույց է տալիս գլոբալ վրդովմունքի չափն ինքնիշխան հարեւանի վրա Ռուսաստանի սարսափելի հարձակման նկատմամբ եւ աննախադեպ գլոբալ միասնությունը»,- հավելել է նա:

Բանաձեւին կողմ է քվեարկել 141, ձեռնպահ է մնացել 35 եւ դեմ է քվեարկել հինգ երկիր։

Բանաձեւին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Էրիթրեան և Հյուսիսային Կորեան։

Բանաձեւը «պահանջում է Ռուսաստանի Դաշնությունից անհապաղ, ամբողջությամբ եւ անվերապահորեն դուրս բերել իր ամբողջ զինված ուժերն Ուկրաինայի տարածքից՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։

Բայդենն իր հայտարարության մեջ կրկնել է, որ ագրեսիայի համար «մեղավոր» է միայն Ռուսաստանը։ «Ռուսաստանն է պատասխանատու մարդու իրավունքների կործանարար խախտումների եւ միջազգային հումանիտար ճգնաժամի համար, որը մենք տեսնում ենք Ուկրաինայում իրական ժամանակում։ Այստեղ արդարացումների կամ երկիմաստության տեղ չկա։ Մեղավոր է Ռուսաստանը»,- ասել է նա։

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png