top of page

Բայդենը հայտարարել է Նյու Յորքում ձնամրրիկի պատճառով առաջացած արտակարգ դրության մասին

  • Dec 27, 2022
  • 1 min read


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Նյու Յորքում ձնամրրիկի պատճառով առաջացած արտակարգ դրության մասին, տեղեկացրել է Սպիտակ տունը։ «Նախագահ Բայդենը հայտարարել է Նյու Յորքի նահանգում արտակարգ դրության մասին եւ հրամայել է դաշնային օգնություն ցուցաբերել նահանգային եւ տեղական մակարդակներով ձնամրրիկին արձագանքման ջանքերն ավելացնելու համար»,- նշվել է Սպիտակ տան հայտարարությունում։ Նշվել է, որ Բայդենը լիազորել է արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը եւ ներքին անվտանգության նախարարությանը համակարգել նահանգում ձնամրրիկից տուժածներին օգնության ցուցաբերման ջանքերը։

 
 
 

Comments


bottom of page