top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Բայդենը խոստացել է ստորագրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության արձանագրությունները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի կողմից ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին բանաձեւի ընդունումը եւ հայտարարել է, որ կստորագրի դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վերաբերյալ փաստաթղթերը։ «Ֆինլանդիայի եւ Շվեդիայի մուտքը դաշինք էլ ավելի կամրապնդի ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգությունը եւ կխորացնի տրանսատլանտյան գործընկերությունը։ Ես անհամբերությամբ սպասում եմ, որ ստորագրեմ նրանց միանալու մասին արձանագրությունները։ [ՆԱՏՕ-ին] Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միանալու»,- նշվել է ԱՄՆ նախագահի գրավոր հայտարարությունում, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ, նույն օրը, ԱՄՆ Կոնգրեսի Սենատը ընդունել էր բանաձեւ դաշինքին Ստոկհոլմի եւ Հելսինկիի միանալու փաստաթղթերի վավերացման մասին։ Ամերիկյան օրենսդրության առանձնահատկություններին համապատասխան՝ վավերացումն իրականացնում է երկրի նախագահը, Սենատը համաձայնություն է տալիս դրան։ Բայդենը ողջունել է Կոնգրեսի վերին պալատում քվեարկության արդյունքները՝ ուշադրություն դարձնելով այն բանին, որ Սենատի կողմից ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին այդ արձանագրությունների դիտարկումը ամենաարագն էր 1981-ից ի վեր։

0 comments

Comments


bottom of page