Բայդենը Լենդ-լիզի մասին օրենք է ստորագրել՝ Ուկրաինայում «ժողովրդավարությունը պաշտպանելու» համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը տեղի ունեցած արարողության ժամանակ Լենդ-լիզի մասին օրենք է ստորագրել՝ Ուկրաինայում «ժողովրդավարությունը պաշտպանելու» համար։ Օրենքն ուղղված է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման գործընթացի պարզեցմանը։ «Ես ստորագրում եմ մի օրինագիծ, որը եւս մեկ կարեւոր գործիք է տրամադրում իրենց երկիրն ու ժողովրդավարությունը Պուտինի դաժան պատերազմից պաշտպանելու պայքարում Ուկրաինայի կառավարությանը եւ ուկրաինացի ժողովրդին աջակցելու մեր ջանքերում»,- ասել է Բայդենը լրագրողներին։ Ապրիլի վերջին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց օրենք, որը թույլ կտա Բայդենին օգտագործել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների օրենքը, որը հայտնի է որպես 1941 թվականի Լենդ-լիզեի մասին օրենք՝ Ուկրաինային պարտքով արագ զենք մատակարարելու համար: