top of page

Բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը և ԶԻԼ բեռնատարը. կա 4 զոհ

  • Nov 3, 2022
  • 1 min read

Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ «Զիլը» եւ «Երեւան-Արմավիր-Քարակերտ» երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել են իրար։

«Նախնական տվյալով՝ կա չորս զոհ եւ հինգ տուժած»,- Anews.am-ի հետ զրույցում նշեց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 
 
 

Comments


bottom of page