Բախել են Honda Elision-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր

Երեկ՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ազատան գյուղի վարչական տարածքում, բախվել են 26-ամյա Ռոման Ափոյանի վարած Opel Astra և 57-ամյա Վարազդատ Ավետիսյանի վարած Honda Elisoin մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Ափոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
コメント