Բազմաբնակարան շենքերի համար բանկային առանձին հաշիվ չբացելու դեպքում կկիրառվի պատասխանատվություն
- Nov 22, 2022
- 1 min read

Բազմաբնակարան շենքերի սեփականատերերից պարտադիր և այլ վճարներն անկանխիկ եղանակով հավաքագրելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն: Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ Ազգային ժողովի կողմից ընդունվել է և նոյեմբերի 24-ից ուժի մեջ կմտնի ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքը: Այս մասին տեղեկանում ՀՀ քաղաքաշինության կոմիտեից: Այսպիսով՝ բազմաբնակարան յուրաքանչյուր շենքի համար բանկային առանձին հաշիվ չբացելու դեպքում շենքի կառավարման մարմնի նկատմամբ կնշանակվի տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ արարքի՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ ամսվա ընթացում կրկնվելու դեպքում կնշանակվի տուգանք յուրաքանչյուր խախտման համար՝ սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:




Comments