Search

Աֆրիկայում COVID-19-ից մահացել է ավելի քան 2 000 մարդ


Աֆրիկայում նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 50 հազարը, մահացել է ավելի քան 2 000 մարդ, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային ներկայացուցիչը, գրում է РИА Новости-ն։

Մայիսի 7-ի դրությամբ, Աֆրիկա մայրցամաքում հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել է 51.239-ի:      ԱՀԿ տվյալներիի համաձայն՝ համավարակի բռնկումից ի վեր ապաքինվել է ավելի քան 17 000 մարդ։ Ամենաշատ դեպքերը գրանցվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ 7 808, Եգիպտոսում՝ 7 588, Մարոկոյում՝ 5 382, Ալժիրում՝ 4 997, Նիգերիայում՝ 3 145 դեպք։      Համաձայն ԱՀԿ-ի տվյալների՝ մահերի ամենամեծ ցուցանիշն արձանագրվել է Ալժիրում (476), Եգիպտոսում (469) և Մարոկկոյում (182):

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia