Search

Աֆղանստանում ստեղծված իրավիճակը սպառնում է ՀԱՊԿ երկրների կայունությանը. Տոկաեւ




Աֆղանստանում տիրող անհանգիստ իրավիճակը սպառնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների կայունությանը, որը պետք է հաշվի առնի հնարավոր սպառնալիքները։ Այս մասին երկուշաբթի օրը ՀԱՊԿ գագաթաժողովում հայտարարել է Ղազախստանի նախագահ ԿասիմԺոմարտ Տոկաեւը։ «Այս երկրում անկայուն իրավիճակը, ինչպես նաեւ Աֆղանստանի տարածքում զինված խմբավորումների չդադարող գործունեությունը շարունակում են սպառնալ մեր պետությունների անվտանգությանն ու կայունությանը։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը պետք է հաշվի առնի բոլոր հնարավոր սպառնալիքները եւ էլ ավելի մեծ ուշադրություն դարձնի Կենտրոնական Ասիայի հարավային սահմանների անվտանգության ապահովմանը»,- ասել է նա։ Ղազախստանի նախագահի կարծիքով՝ ապագայում անվերապահ առաջնահերթությունը կազմակերպության խաղաղապահ ներուժի զարգացումն է, եւ այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն տարվում են։ «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ստեղծվել են եւ տարեցտարի կատարելագործվում են, ծրագրեր են մշակվում դրանք ժամանակակից սպառազինությամբ, տեխնիկայով եւ հատուկ միջոցներով համալրելու ուղղությամբ։ Ինչպես գիտեք, Ղազախստանի նախաձեռնությամբ ստեղծվել է Խաղաղապահության զարգացման հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի ինստիտուտը։ Այսպիսով, ձեւավորվել են բոլոր անհրաժեշտ գործիքները, եւ, մեր կարծիքով, արդեն անհրաժեշտ է խնդիր դնել ՀԱՊԿ-ը միացնելու ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը»,- առաջարկել է Տոկաեւը։

Չեխիան ստանձնել է ԵՄ նախագահությունը

ԱՀ նախագահը մասնակցել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Պուտինին Զելենսկուց գրավոր հաղորդագրություն չեն փոխանցել. Պեսկով

ՆԱՏՕ-ն վերադարձել է Սառը պատերազմի ժամանակների անվտանգության սխեմաներին

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Սարգիս Աղայանը

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

ԼՐԱՀՈՍ
practice cover.png