top of page
Search

Աֆղանստանում ԱՄՆ-ի հեռանալուց հետո տնտեսական իրավիճակը զգալիորեն վատթարացել է. ՄԱԿ

ԱՄՆ-ի եւ դաշնակիցների հեռանալուց հետո Աֆղանստանում տնտեսական իրավիճակը զգալիորեն վատթարացել է, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Աֆղանստանում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգող Ռամիզ Ալաքբերովը։

Պատասխանելով հարցին, թե Աֆղանստանում իշխանափոխությունն ինչ-որ կերպ ազդե՞լ է երկրում տիրող ծանր հումանիտար իրավիճակի վրա, Ալաքբարովն ասել է. «Վերջին մեկ տարվա ընթացքում մենք առաջին հերթին տնտեսական վատթարացում ենք ունեցել»։

Նրա խոսքով՝ «չկա գործող բանկային համակարգ, չկա գործող, լավ կապակցված տնտեսություն»։

«Ամեն ինչ ընդհատված է։ Այդ կապակցությամբ անկում կա»,- ասել է համակարգողը։

Ալաքբարովը նշել է, որ տնտեսական ակտիվության, բազային տնտեսության անկումը հումանիտար հատվածի վրա ծանրաբեռնվածության ավելացման է հանգեցնում։

«Նախորդ պետբյուջեն 13.5 մլրդ դոլար էր։ Ներկայիս պետական ​​բյուջեն, որի կառուցվածքը մեզ հայտնի չէ, 3 մլրդ ծախսային բյուջե է ենթադրում։ Իսկ թե ինչի վրա են դրանք ծախսվելու, մենք չգիտենք։ Այդ երեք միլիարդից 1 միլիարդը դեֆիցիտ է, այսինքն՝ նրանք դեռ պետք է հավաքեն այդ գումարը։ Այսինքն՝ 13.5-ից 3 միլիարդի տարբերությունն ակնհայտ է։ Եւ դա ազդեցություն է ունենաում»,- ասել է նա:

Համակարգողի խոսքով՝ Աֆղանստանում միջազգային ներկայությունը մեկ տարի առաջվա համեմատ զգալիորեն նվազել է։ «Օտարերկրյա օգնության ծավալը շատ ավելի քիչ է։ Իհարկե, այդ բոլոր գործոնների պատճառով նախորդ տարվա համեմատ իրավիճակը զգալիորեն վատթարացել է»,- հավելեց նա։

«Միակ բանն այն է, որ չկա բաց հակամարտություն, ռազմական ակտիվություն՝ այնքան մեծ, որքան նախկինում էր։ Իսկ տնտեսական առումով բոլորովին այլ իրավիճակ է»,- ասել է Ալաքբարովը։

0 comments

Comments


bottom of page