Search

Արևմտյան երկրներն ադրբեջանցի և հայ ազգայնականներին դրդում են խափանել համաձայնագիրը. Նարիշկին

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ասել է, որ «ՆԱՏՕ-ի առաջատար երկրները փորձում են թաքցնել իրենց գրգռվածությունը՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված համաձայնագրի հանդեպ», տեղեկացնում է RIA Novosti-ն:

«ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները զայրացած են, որ պատերազմը դադարեցվեց Մոսկվայի միջնորդությամբ: Ի վերջո, սա, ըստ էության, «զրոյացրեց» Ռուսաստանն Անդրկովկասից դուրս մղելու նրանց՝ երկար տարիների աշխատանքը»,- նշել է նա: Ըստ Նարիշկինի՝ Վաշինգտոնը և Եվրոպան չեն ցանկանում համակերպվել տարածաշրջանում առկա ուժերի հավասարակշռության հետ, ուստի Արևմուտքը հայ և ադրբեջանցի ազգայնականներին հրահրում է վարկաբեկել և խափանել Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը: «Նրանք փորձում են համոզել հայերին, որ խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում պարտություն է Երևանի համար: Առաջ է մղվում «Պատերազմ՝ մինչև հաղթական ավարտ» գաղափարը: Ադրբեջանցիներին, հակառակը՝ ասում են, որ Կրեմլը գողացել է իրենց հաղթանակը, երբ ադրբեջանական բանակը մի քայլ էր հեռու Ստեփանակերտի գրավումից»,- ասել է նա:

Արա Այվազյանի և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հանդիպումը

Ինչո՞ւ պարտվեցինք. Սենոր Հասրաթյան

Ռուս զինվորականները մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկներ

Մենք միշտ կլինենք ձեր կողքին, դուք մենակ չեք լինի. Յուրի Ջորկայեֆ

Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետևանքով 4 ադրբեջանցի է զոհվել

«Երբ մեկը մի կարծիք է հայտնում, Սովետաշենի հաչող շների պես հարձակվում են վրան». Վարդան Պետրոսյան

Ամերիկահայերը բողոքի ակցիա են անցկացնում Նյու Յորքում՝ բողոքելով մշակութային ցեղասպանության դեմ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: