Search

Արևմուտքը չի կարող հավերժ բանակցություններ և «ձիթենու ճյուղ» առաջարկել ՌԴ-ին

Արեւմուտքը չի կարող մշտապես բանակցություններ եւ ձիթենու ճյուղ առաջարկել Մոսկվային, եւ սահմանել լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ Ուկրաինայի շուրջ լարվածության աճի դեպքում: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի Մյունխենի անվտանգության համաժողովին ելույթ ունենալիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ուկրաինայի շուրջ ռուսական ուժերի կենտրոնացումը շարունակվում է, մենք չենք տեսնում ապաէսկալացիայի նշաններ»,-պնդել է նա: «Մենք չենք կարող հավերժ առաջարկել ձիթենու ճյուղ. եթե էսկալացիան շարունակվի, կսահմանվեն լայնածավալ պատժամիջոցներ»,-խոստացել է Միշելը: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը փորձել է պառակտել Արեւմուտքը, սակայն նպաստել է հակառակ արդյունքին՝ համախմբելով Եվրամիության երկրներին, տրանսատլանտյան դաշնակիցներին [ԱՄՆ-ին ու Կանադային] եւ ամբողջ աշխարհում գործընկերներին, այդ թվում՝ Ճապոնիային: Նրա խոսքով՝ ԵՄ-ն տնտեսական առաջարկներ է ներկայացրել Աֆրիկային, որոնք պետք է ավելի գրավիչ լինեն, քան ՌԴ-ի ու Չինաստանի նախաձեռնությունները:

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png