Search

Արևմուտքը շանտաժի է ենթարկում ՀԱՊԿ-ում Ռուսաստանի դաշնակիցներին


Արեւմտյան երկրները շանտաժով եւ ինտրիգներով են զբաղված ՀԱՊԿ անդամ երկրների հանդեպ։ Այս մասին մայիսի 24-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Արեւմտյան երկրները նպատակաուղղված աշխատանք են տանում ՀԱՊԿ երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունները խափանելու համար։ Մենք գիտենք, թե որքան մեծ ճնշում է գործադրվում մեր դաշնակիցների վրա։ Օգտագործվում են չքողարկված սպառնալիքներ, շանտաժ, ինտրիգներ»,- ասել է Շոյգուն ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ։ Նրա խոսքով, այս իրավիճակում ՀԱՊԿ անդամներից էլ ավելի մեծ համախմբվածություն է պահանջվում։ Ընդ որում՝ Ռուսաստանը դաշնակիցներին անհրաժեշտ օգնություն կտրամադրի սպառնալիքները չեզոքացնելու եւ ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում, նշել է ՌԴ ՊՆ ղեկավարը։

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png