Search

Արևմուտքը միջուկային պատերազմի պլաններ է փայփայում


Արեւմուտքը միջուկային պատերազմի պլաններ է փայփայում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն եւ Ուկրաինան փայփայում են Ռուսաստանի դեմ իրական պատերազմի՝ միջուկային պատերազմի սանձազերծման պլանը։

Լավրովը նշել է, որ միջուկային պատերազմը պտտվում է Արեւմուտքի, ոչ թե ռուսաստանցիների գլուխներում՝ ընդգծելով, որ Ռուսաստանի Դաշնության կողմից միջուկային զենքի կիրառման պայմանները նկարագրված են ռազմական դոկտրինում, տեղեկացրել է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք այնտեղ ոչ մի թեժացում չունենք հանուն թեժացման, ինչը փորձում են մեզ վերագրել արեւմտյան վերլուծաբանները։ Բայց միջուկային պատերազմի մասին խոսակցություն այժմ վարվում է»,- ասել է Լավրովը։ Նա լրագրողներին կոչ է արել ուշադրություն դարձնել այն քաղաքական գործիչների վրա, որոնք այդ մասին ասել են։ Լավրովն ընդգծել է, որ սկզբում նման հայտարարություններ արել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգը, հետո՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

ՌԴ արտաքին գործերի նախարարը հավաստիացրել է, որ Մոսկվան չի կարող թույլ տալ, որպեսզի ուկրաինական տարածքից Ռուսաստանի վրա ուղիղ հարձակման սպառնալիք բխի։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այսօր իրեն է ենթարկեցրել Եվրոպան, ինչպես ժամանակին դա փորձում էին անել Նապոլեոնը եւ Հիտլերը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Գիտեք, պարզապես այսպիսի համեմատություններ անելու անհրաժեշտություն է առաջանում. ժամանակին թե՛ Նապոլեոնը, թե՛ Հիտլերը խնդիր էին դրել իրենց ենթարկեցնել Եվրոպան։ Հիմա այն իրենց են ենթարկեցրել ամերիկացիները,- ասել է ԱԳՆ ղեկավարը։- Հասկանալի է, ՆԱՏՕ-ում առհասարակ անգամ հարցեր չեն առաջանում, իսկ Եվրամիությանը ցույց են տվել իր տեղը... ՆԱՏՕ-ն համառորեն եւ պնդաճակատորեն ջանում է պահպանել գերազանցությունը ցանկացած ոլորտում... Արեւմուտքը ցանկանում է ապացուցել, որ ՆԱՏՕ-ն է թելադրում կարգը Եվրոպայում։ ՆԱՏՕ պաշտպանական բնույթի մասին հայտարարությունները «խոսակցություններ են հօգուտ աղքատների»,- նշել է Լավրովը։


Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար, նախատեսվում է մինչեւ գարուն ունենալ 3 դպրոց

Քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը. ՌԴ ԱԳՆ

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից. Տիգրան Աբրահամյան

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png