Search

Արցախում 2021-22 ուստարում բուհերի ընդունելության քննություններին հայտագրվել է 710 շրջանավարտ

2021-22 ուսումնական տարում բուհերի ընդունելության քննություններին հայտագրվել է 923 շրջանավարտներից 710-ը: «Արցախպրես»-ի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը նշել է, որ այս տարի, նախորդի համեմատ, դիմորդների թիվն ավելացել է, սակայն կան այնպիսի մասնագիտություններ, որոնք նախորդ տարի ունեին զգալի թվով հայտեր, իսկ այս տարի՝ ոչ: Յու. Քարամյանը նշում է` զարմանալին այն է, որ գերատեսչության մարմինները պատվիրում են տեղեր, բայց որևէ միջոցառում չի իրականացվում մասնագիտության գրավչությունը բարձրացնելու համար: «Արցախի պետական համալսարան է դիմել 358, Շուշիի տեխնոլոգիական համալսարան՝ 40, Գրիգոր Նարեկացի համալսարանին՝ 26, Մեսրոպ Մաշտոց համալսարան՝ 37 շրջանավարտ, իսկ Հայաստանի բուհերի համար ունենք նպատակային տեղերով՝ 133, ոչ նպատակային տեղերով՝ 116 դիմորդ»,- մանրամասնել է մեր զրուցակիցը` հավելելով, որ այս տարի ՀՀ բուհեր հայտագրվողների քանակը կտրուկ աճել է: Նրա խոսքով՝ միասնական և ներբուհական քննություններն անցկացվում են երկու փուլով ՝միասնականը՝ հուլիսի 7-24-ը, իսկ ներբուհականը՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ: Ըստ մասնագիտություների` այս տարի առաջատար դիրքում են «Հայոց լեզու և գրականություն» ու «Իրավագիտություն» մասնագիտությունները, իսկ նախորդ տարվա համեմատ` «Տնտեսագիտություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» , «Ռուսաց լեզու» բաժինների և բնագիտական առարկանների գծով դիմորդների թիվը կրճատվել է: «Ստեղծվել է 6 քննական կենտրոն՝ թիվ 1, թիվ 2, թիվ 5, թիվ 6, թիվ 7 և թիվ 8 դպրոցներում: Քննությունները կսկսվեն ժամը 09:30-ին, բայց դիմորդները պետք է ներկայանան ժամը 08:30ին: Քննությունը կտևի 3 ժամ: Մինչև հուլիսի 1-ը բոլոր դիմորդները կստանան անցաթուղթ, որտեղ նշված կլինի, թե որ քննական կենտրոնում է տեղի ունենալու քննությունը»,- ընդհանրացրեց ԳԹԿ տնօրենը:

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

Որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում». Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png