Search

Արցախում փոխում են որոշ տուրքերի շեմերը՝ թեթևացնելով քաղաքացիների բեռը

Հունվարի 27-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։ Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել է ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համահեղինակներն են պատգամավորներ Արթուր Հարությունյանն ու Արմեն Հակոբյանը: Օրինագիծը ներկայացրել է պատգամավոր Արմեն Հակոբյանը: Նա նշել է, որ ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների մոտ առաջացած ֆինանսական խնդիրների թեթևացման, ինչպես նաև տեղական տուրքերի տեսակների և սահմանված որոշ շեմերի հստակեցման անհրաժեշտությամբ։ Կառավարության առաջարկները ներկայացրել է ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը: ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջարկությունները համահեղինակների կողմից ընդունվել են: Այնուհետև նախագծի լրամշակված տարբերակը քվեարկության է դրվել, և 6 կողմ ձայնով հանձնաժողովի դրական եզրակացությամբ այն ներկայացվելու է հերթական նիստի քննարկմանը: Նիստին ներկա էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

Ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել

«Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

ԼՐԱՀՈՍ
practice cover.png