top of page
Search

Արցախում տեղի ունեցածը Մարուքյանն ահաբեկչություն է որակել


Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ահաբեկչություն է որակել ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Արցախի ոստիկանության մեքենայի վրա հարձակումը, ինչի հետեւանքով 3 ոստիկան է զոհվել, եւս մեկը վիրավորվել։ «Այսօր ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվել եւ սպանել է Լեռնային Ղարաբաղի 3 ոստիկանի, եւս մեկ ոստիկան հոսպիտալացվել է: Ադրբեջանը փորձում է արդարացնել ԼՂ խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչությունը կեղծ պահանջներով, որոնք արդեն իսկ ջախջախվել են Արդարադատության միջազգային դատարանում»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 5–ին առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

 
 

Comments


bottom of page