top of page
Search

Արցախում վառելիքի և սննդի պաշարները բավարար են. ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն


Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարները բավարար են: Այս մասին հայտնում են ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից: Հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու պարենային ինքնաբավության հետ կապված մարտահրավերները՝ համապատասխան կառույցները մշտապես զբաղվում են պարենային անվտանգության հարցերով և վերահսկում սննդի մատակարարման գործընթացը: Պետական լիազոր մարմինները համակարգում են աշխատանքները, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը և չառաջանա անհիմն գնաճ:

0 comments

Comments


bottom of page