top of page

Արցախում ջերմիջեցնող որոշ դեղեր չկան, մանկական կերի եւ տակդիրի դեֆիցիտ էլ կա

  • Anews
  • Dec 17, 2022
  • 1 min read

Արցախի դեղատներում որոշ դեղերի դեֆիցիտ է նկատվում, մասնավորապես, ջերմիջեցնող որոշ դեղեր շատ դեղատներում չկան։ Դեղատներում առաջարկում են փոխարինողներ։ «Երեք–չորս օր է՝ դեղերը բաց եմ թողնում քիչ քանակությամբ, որպեսզի բոլորին էլ բավարարենք։ Այսօր դեռ կարող եմ դեղ վաճառել, իհարկե քիչ քանակությամբ, բայց կա, միայն պակասում է երեխաների կերը, մնացածը նորմալ է, մի քանի օր էլ կարող ենք ձգձգել»,– Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է դեղագետ Սուսաննա Մկրտչյանը։ Առավել շատ պահանջվում են մանկական կաթնախուրդներ ու տակդիրներ։ Այս ապրանքների դեֆիցիտն առաջացել է այն պատճառով, որ շրջափակման մեջ ընկնելուց հետո քաղաքացիները նախատեսվածից շատ են գնել դրանք։ Անհիմն բարձր գների կիրառման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցվել «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ի նկատմամբ: Ընկերությունից ընդունել են իրենց մեղքն ու ներողություն հայտնել։ Նրանք գները վերանայել են։ Մանրամասները՝ տեսանյութում։

 
 
 

Comentarios


bottom of page