Արցախում հաստատվել է վարակի 1 նոր դեպք
- Anews
- Aug 1, 2020
- 1 min read

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտում հաստատված օջախներից մեկի կոնտակտավոր է:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 237 մարդու մոտ, որից 167-ը ապաքինվել է: Փաստացի բուժում են ստանում 69-ը, ընդհանուր մեկուսացված է 124 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 142 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 5 833 փորձանմուշի հետազոտություն:
Comments