Search

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք


ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Վարակակիրներից 4-ը Մարտակերտ քաղաքից են, միևնույն ընտանիքի անդամներ և գտնվում են մեկուսացման վայրում:      2 դեպք հայտնաբերվել է Ասկերան քաղաքի բնակիչների մոտ, ովքեր վերադարձել են ՀՀ-ից և COVID -19 –ը հաստատվել է սահմանային անցակետում ՊՇՌ թեստ հանձնելու արդյունքում:      Մյուս 4 նոր դեպքերը հաստատվել են Ստեփանակերտի բնակիչների մոտ, որից 3-ը նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ են, իսկ 1-ն էլ նոր օջախից է: Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվում:      Վարակի օջախ հանդիսացող վայրերը պարտադիր ախտահանվում են, իսկ կոնտակատավորներին՝ թեստավորում:

Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 183 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 39, ընդհանուր մեկուսացված է 80 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով վերջին 24 ժամում 103 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 4 043 փորձանմուշի հետազոտություն:

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. ԱԻՊԾ

ՃՏՊ Հրաչյա Քոչար փողոցում

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փաշինյանը մի ծավալուն գրառմամբ փորձել է արդարացնել երկիրն այս խայտառակ վիճակին հասցնելը. Աբրահամյան

Կեղծ ահազանգ ռումբի տեղադրման մասին

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1174 և մահվան 21 նոր դեպք

Եղանակը Հայաստանում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: