Արցախում Հանրային խորհուրդ է ստեղծվել
Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թ. սեպտեմբերի 12-ի հրամանագրով ստեղծվել է Հանրային խորհուրդ, հաստատվել Խորհրդի կանոնադրությունը և նշանակվել 8 անդամ, որոնք կազմակերպել են Խորհրդի մյուս 17 անդամների ընտրության գործընթացը: Հանրային խորհրդի անդամության թեկնածուի հայտ ներկայացրած 27 քաղաքացիներից հոկտեմբերի 12-ի քվեարկությամբ ընտրվել են Խորհրդի մյուս անդամները: Հանրային խորհուրդը ունի հետևյալ կազմը՝ Հանրապետության Նախագահի կողմից նշանակված ՀԽ անդամներ՝ Արմինե Մաքսիմի Ավագիմյան՝ «ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, Գագիկ Նիկոլայի Ավանեսյան՝ քաղաքական վերլուծաբան, Գոհար Էլմանի Գրիգորյան՝ կոնֆլիկտների կառավարման փորձագետ/մասնագետ, Արմեն Էդուարդի Գևորգյան՝ «Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, Մհեր Ալեքսանդրի Հարությունյան՝ «Կաճառ» գիտական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ, Արա Դավիթի Ղահրամանյան՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արհմիությունների ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ, Արմեն Գեորգիի Մաղաքելյան՝ «Հավատ և արիություն» ռազմահայրենասիրական միություն» հասարակական կազմակերպության նախագահ, Սարասար Արտաշեսի Սարյան՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փախստականների միություն» հասարակական կազմակերպության նախագահ: Հանրապետության Նախագահի կողմից նշանակված ՀԽ անդամների կողմից ընտրված ՀԽ անդամներ՝ Արթուր Ալբերտի Առստամյան՝ «ԼՂՀ Զոհված ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, Արթուր Աշոտի Առուշանյան՝ Արցախի Օյամա Կիոկուշին Կարատե-դո Ֆեդերացիայի գլխավոր մարզիչ, Աշխարհի քառակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն, Արիս Արսենի Գրիգորյան՝ լրագրող, Արցախի ժուռնալիստների միության վարչության անդամ, Գարիկ Զինավորի Գրիգորյան՝ «Հոգևոր վերածնունդ» հասարակական կազմակերպության անդամ, Անահիտ Վիլենի Թովմասյան՝ «Մեր տուն Արցախ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, Դավիթ Պավելի Կարաբեկյան՝ Արցախի պետական համալսարանի դասախոս, Վիկտոր Ռադիկի Կարապետյան՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Արցախի մասնաճյուղի տնօրեն, Արսեն Հենրիխի Հարությունյան՝ «Զորաց ակումբ» հասարակական կազմակերպության համահիմնադիր անդամ, Կարեն Վալերիի Հովսեփյան՝ «ԼՂՀ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության անդամ, «Արցախբանկ» ՓԲԸ վարկային բաժնի պետ, Սիլվա Բորիսի Մարգարյան՝ «Ազատ Արցախ» հանրապետական թերթի ավագ խմբագիր, Հասմիկ Մամիկոնի Միքայելյան՝ ԼՂՀ «Մայրություն» հասարակական կազմակերպության նախագահ, Հայկ Հրանտի Նիկողոսյան՝ Հայ-ռուսական կազակական միության անդամ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոս, Ինա Արամայիսի Պետրոսյան՝ «Արցախի Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ հեռուստալրագրող, Կարեն Ռազմիկի Ջամալյան՝ «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» հասարակական կազմակերպության քարտուղար, Ալեքսանդր Գրիգորիի Սահակյան՝ «Արցախի արծիվներ» ռազմահայրենասիրական մարզական հասարակական կազմակերպության նախագահ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոս, Գագիկ Էդուարդի Օսիպյան՝ «Շուշի» բռնի տեղահանված հայ ազգաբնակչություն հասարակական կազմակերպության անդամ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոս, Արայիկ Ռոբերտի Ֆիրյան՝ «Ազգային Արցախ» հասարակական կազմակերպության անդամ, Արցախի պետական համալսարանի դասախոս: Հոկտեմբերի 17-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արմեն Էդուարդի Գևորգյանը: Ա. Գևորգյանը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն էր, որի թեկնածությունը արժանացել էր Հանրային խորհրդի անդամների հավանությանը և ներկայացվել Արցախի Հանրապետության Նախագահին:
コメント